Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Միրանդա Քերն ու Snapchat-ի հիմնադիրն ամուսնացել են

13:05, կիրակի, 28 մայիսի, 2017 թ.
Միրանդա Քերն ու Snapchat-ի հիմնադիրն ամուսնացել են

Աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելներից մեկը` Միրանդա Քերն ու Snapchat-ի հիմնադիր Էվան Շփիգելն ամուսնացել են: Պսակադրության արարողությունը կայացել է Բրենթվուդում գտնվող նրանց տան ետնաբակում: Այս մասին հայտնում է E! News-ը:
     Պսակադրությանը նեկա է եղել մոտ 50 մարդ: Հայտնի չէ, թե ովքեր են եղել արարողության հյուրերը: Նրանք հարսանիքի են եկել մգեցված ապակիներով ավտոմեքենաներով:
     Միրանդա Քերն ու Էվան Շփիգելը միասին են 2015թ.: Մինչ այդ մոդելն ամուսնացած է եղել դերասան Օռլանդո Բլումի հետ: Նրանք ամուսնալուծվել են 2013թ., բայց միասին են դաստիարակում իրենց որդուն` Ֆլինին:

26746 | 0
Facebook