Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե հանցագործություն է եղել, պետք է պատժվի». ՊԵԿ նախագահը՝ Բավրայի մաքսակետի ձերբակալված պետի մասին

14:40, շաբաթ, 27 մայիսի, 2017 թ.
«Եթե հանցագործություն է եղել, պետք է պատժվի». ՊԵԿ նախագահը՝ Բավրայի մաքսակետի ձերբակալված պետի մասին

«Եթե հանցագործություն է եղել, կատարած անձը պետք է պատժվի»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը՝ անդրադառնալով Բավրայի մաքսակետի պետի ձերբակալությանը: Նրա խոսքով, պետք է յուրաքանչյուրը հասկանա, որ պետք է աշխատել այսօրվա պահանջներին և օրենքին համապատասխան, եթե որոշակի պահանջներ խախտվում են, պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակում մայիսի 25-ին ձերբակալվել են մաքսային միջնորդական (բրոքերական) ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենը և «Բավրա» մաքսակետի պետը:

4519 | 0
Facebook