Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վերջին զանգ»-ի ընթացքում 156 մեքենա տեղափոխվել է տուգանային հրապարակ

12:20, շաբաթ, 27 մայիսի, 2017 թ.
«Վերջին զանգ»-ի ընթացքում 156 մեքենա տեղափոխվել է տուգանային հրապարակ

«Վերջին զանգի» հանդիսությունների շրջանակներում՝ ճանապարհային ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումների ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 156 տրանսպորտային միջոց (66-ը՝ Երևան քաղաքում, 90-ը՝ մարզերում): Մարզերում 40 ավտոմեքենա վարել են անչափահասներ: Մարզերում՝ 29, իսկ Երևանում՝ 33 ավտոմեքենաների պատուհաններից կախված են եղել երեխաներ: 2 ավտոմեքենա եղել է առանց պետհամարանիշի:

3917 | 0
Facebook