Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ի՞նչ պատասխանատվություն կկրի ՀՀԿ-ն, եթե այս տարի չներգրավի խոստացած 800 մլն դոլարի ներդրումը

13:30, ուրբաթ, 26 մայիսի, 2017 թ.
Ի՞նչ պատասխանատվություն կկրի ՀՀԿ-ն, եթե այս տարի չներգրավի խոստացած 800 մլն դոլարի ներդրումը
     «Քաղաքական թիմում որոշումները պետք է կայացվեն՝ կախված նրանից՝ թիմը որտեղ է տեսնում անձի կարողությունների օգտագործումը։ Տևական ժամանակ աշխատել եմ խորհրդարանում, որը հիմա հետաքրքիր կարգավիճակ ունի, և իմ վերադարձը պատիվ է ու պատասխանատվություն»,- «Ազատության» եթերում հայտարարեց Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նորընտիր փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։ Դիտարկմանը, թե շատ էր խոսվում, որ սահմանադրական փոփոխություններից հետո ընդդիմության դերակատարումն ավելանում է, բայց ոչինչ չփոխվեց՝ ՀՀԿ-ն շարունակում է մնալ միակ որոշում կայացնողն ու ընդդիմության ձայնը լսելի չէ, ասաց․ «Համաձայն չեմ։ Պետք չէ աղավաղել մեծամասնության ու փոքրամասնության դերակատարումնը։ Մոտեցումները տարբեր են։ Մեծամասնությունը որոշում կայացնողի իր իրավունքը երբեք չի կարող զիջել փոքրամասնությանը, այլապես կնշանակի՝ ընտրության արդյունքները ոչինչ են։ 2008-ից առաջ ուսումնասիրեք, տեսեք՝ ընդդիմությանը որևէ քվոտա, հատուկ տեղեր հատկացված եղե՞լ են, թե՞ ոչ։ Չի կարելի ասել՝ տվեք մեզ ԱԺ նախագահի պաշտոնն ու մենք կհամարենք՝ ընդդիմությանը դերակատարություն տվեցիք»։
     Ինչպիսի՞ պատասխանատվություն կկրի ՀՀԿ-ն, եթե այս տարի չներգրավի նախընտրական շրջանում խոստացած 800 մլն դոլարի ներդրումը, հնչեց հաջորդ հարցը․ «Նախընտրական շրջանում ես բազմիցս ասել եմ՝ մենք խոստում չենք տալիս․․․ Ապրենք տարեվերջ ու հետո հատ-հատ ուզենք հաշվետվություն, թե որ ծրագիրն ինչպես իրականացվեց․․․ Մի մասն արդեն իրականացված է․․․ Այո, ես հավատում եմ, որ մինչև տարեվերջ ծրագիրը կիրականացվի»,- ասաց ԱԺ փոխնախագահը։
4795 | 0
Facebook