Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կաշառք վերցնելու համար «Բավրա» մաքսակետի պետը ձերբակալվել է

10:25, ուրբաթ, 26 մայիսի, 2017 թ.
Կաշառք վերցնելու համար «Բավրա» մաքսակետի պետը ձերբակալվել է
     Գլխավոր դատախազության կայքէջից տեղեկանում ենք, որ ձերբակալվել են մաքսային միջնորդական (բրոքերական) ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենը և ՀՀ ԿԱ ՊԵԿ «Բավրա» մաքսակետի պետը:
     «ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ մի շարք կազմակերպությունների տնօրեններ և աշխատակիցներ, ֆիզիկական անձինք, առևտրային կազմակերպություն հանդիսացող մաքսային միջնորդական (բրոքերական) ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի աշխատակիցների միջնորդությամբ համաձայնության գալով ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային ծառայության պաշտոնատար անձանց հետ, իրենց օգտին գործողություններ կատարելու՝ ՀՀ օրենքով սահմանված մաքսային արժեքից ավելի ցածր սակագնով մաքսազերծելու, ապրանքների արտահանման համար օրենքով սահմանված արժեքից ավելի ցածր սակագնով վճարում կատարելու համար, անձամբ և միջնորդների միջոցով տվել են, իսկ ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային ծառայության պաշտոնատար անձինք ստացել են կաշառք: Ստացված տվյալների հիման վրա ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում կաշառք ստանալու, կաշառք տալու, կաշառքի միջնորդության և առևտրային կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը ՀՀ գլխավոր դատախազության կողմից հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:
     Քրեական գործով կատարվում են անհետաձգելի բազմածավալ քննչական գործողություններ»:
4489 | 0
Facebook