Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եկած-չեկած՝ Ալթունյանը փակեց «Զիպրեքսա» դեղն անվճար ստանալու ծրագիրը»․ հոգեկան խնդիրներ ունեցողների հարազատները բողոքում են

15:30, հինգշաբթի, 25 մայիսի, 2017 թ.
«Եկած-չեկած՝ Ալթունյանը փակեց «Զիպրեքսա» դեղն անվճար ստանալու ծրագիրը»․ հոգեկան խնդիրներ ունեցողների հարազատները բողոքում են

Կառավարության շենքի դիմաց այսօր իրենց բողոքի ձայնն են բարձրացրել հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունեցող մի շարք քաղաքացիների հարազատներ։ Ծնողներից տիկին Կարինեն MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց բողոքի հիմնական պատճառն Առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանի գործելաոճն է։ «Նրա պատճառով այսօր մենք անվճար չենք ստանում «Զիպրեքսա» դեղը, ստանում ենք հայկական «Օլանզապինը», որը ոչ մի օգուտ չի տալիս, իսկ «Զիպրեքսա» դեղը շատ թանկ է»,- ասաց տիկինը: Նրա խոսքով՝ «Զիպրեքսա»-ն անվճար են ստացել մի ծրագրի շրջանակներում, որն Ալթունյանի պահանջով այլևս չի գործում: «Առողջապահության բոլոր նախարարներն այդ ծրագիրն իրականացնում էին և որևէ փոփոխության չէին ենթարկում, իսկ Ալթունյանը՝ եկած-չեկած այդ ծրագիրը փակեց՝ զրկելով դեղն ստանալու հնարավորությունից»:
     Նշենք, որ փետրվարի 21-ից արտահիվանդանոցային բուժումը «Զիպրեքսա» դեղով դադարեցվել է կառավարության կողմից։

3546 | 0
Facebook