«Բարսելոնա»-ի նախկին հարձակվող Ռոնալդինյոն այցելել է կատալոնական ակումբի մարզումը՝ մայիսի 27-ին կայանալիք Իսպանիայի գավաթի խաղարկությանն ընդառաջ։
«Միշտ հաճելի է հանդիպել լավ ընկերների հետ, մեծ հաճույք է դա։ Կարծում եմ՝ ֆուտբոլիստները լավ տեսք ունեն, շատ մոտիվացված են։ Մեծ խաղ կլինի, հուսանք, որ հաջողությունն իրենց կողմը կլինի»,- նշել է Ռոնալդինյոն։