Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Քաղաքական տգիտությունը երբեք այսքան անզուսպ ու լկտի չի եղել, որքան այս ընտրությունների ժամանակ»․ տնտեսագետ

16:45, չորեքշաբթի, 24 մայիսի, 2017 թ.
«Քաղաքական տգիտությունը երբեք այսքան անզուսպ ու լկտի չի եղել, որքան այս ընտրությունների ժամանակ»․ տնտեսագետ

Տնտեսագետ Բագրատ Աստարյանն այսօր լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել, որ եթե նախկինում գաղտնի էին ընտրակաշառք բաժանում, ապա այժմ պաշտոնական մակարդակով է այդ ամենն արվում և հիմնական աղբյուրը բյուջեն է: «Մեր երկրի ղեկավարներն այն են, ինչ կան, տնտեսության մեջ իշխող դիրք ունեցող անձինք են, և բնական է, որ թույլ չեն տալու որևէ մեկը շնչի: Կարող ենք ասել, որ Հայաստանը մնում է գերկոռուպցիոն ու օլիգարխիկ մի համակարգ: Ընդ որում՝ բանը բանից անցել է հատկապես քաղաքական վերջին գործընթացներից հետո: Քաղաքական տգիտությունը երբեք այսքան անկաշկանդ ու լավ չի զգացել իրեն, երբեք այսքան անզուսպ ու լկտի չի եղել, որքան այս ընտրությունների ժամանակ։ Այս անգամ դրեց ու ամեն ինչ ոչնչացրեց»,- ասել է Ասատրյանը: Տնտեսագետի խոսքով՝ Հայաստանում արտագաղթն այն սահմանին է հասել, որից հետո չպետք է ձև թափել ու սուտ խոսել, ինչպես անում են մեր պաշտոնյանները: «Սերժ Սարգսյանը հայտարարում է, թե 2040 թվականին պետք է հասնել առնվազն 4 միլիոն բնակչի, բայց դրա համար այսօրվանից 50.000 մարդ պետք է վերադառնա: Սա հայտարարվում է այն դեպքում, երբ 2017-ը փակելու ենք 50 հազար արտագաղթով»,- ասել է նա` նշելով, որ 2016 թվականին Հայաստանը լքել է 55 հազար մարդ։

3699 | 0
Facebook