Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Աշոտյան Ս․․․ հրապարակվել է պատգամավորներից մեկի քվեաթերթիկը

12:15, չորեքշաբթի, 24 մայիսի, 2017 թ.
Աշոտյան Ս․․․ հրապարակվել է պատգամավորներից մեկի քվեաթերթիկը

Մայիսի 20-ին Ազգային ժողովում կայացած քվեարկություններից մեկն ուշագրավ բացահայտումներ է անում: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արմեն Աշոտյանի քվեարկությունը բազմաթիվ հարցեր է առաջացել Հանրապետական խմբակցությունում: Հարցն այն է, որ Աշոտյանի օգտին 98 պատգամավորից քվեարկել է ընդամենը 56-ը, դեմ՝ 36, իսկ անվավեր քվեաթերթիկները 2-ն են եղել: ՀՀԿ փոխնախագահն ամենաքիչ ձայնն է ստացել առաջադրված բոլոր թեկնածուներից, գումարած դրան այն հանգամանքը, որ «Ծառուկյան» և «Ելք» խմբակցություններից քվեարկությանը մասնակցել է ընդամենը 35 պատգամավոր, ու եթե նրանք դեմ են քվեարկել, ապա 1 «դեմ» և երկու անվավեր («դեմ» քվեարկված) քվեաթերթիկները քվեարկվել են կամ ՀՀԿ-ի կամ ՀՅԴ-ի պատգամավորները:
     «Ծառուկյան» խմբակցության Armtimes.com-ի աղբյուրները փոխանցում են, որ քվեարկությունից առաջ Գագիկ Ծառուկյանի կողմից հրահանգ է եղել. «Ում ուզում եք քվեարկեք, բայց Աշոտյանին՝ բոլորդ դեմ»: Քվեարկության արդյունքները վառ արտահայտում են հրահանգի իրականացումը, սակայն եղել են որոշ ԲՀԿ-ականներ, որոնք շատ են ոգևորվել Ծառուկյանի հրահանգն իրականացնելուց և որոշել են անարգանքի սյունին գամել կրթության և գիտության նախկին նախարարին: Երկու անվավեր քվեաթերթիկներից մեկի վրա, որը քվեարկված է եղել «դեմ», ունեցել է նաև գրառում. «Աշոտյան Ս…»:
     Մանրամասներն՝ սկզբնաղբյուրում։

5683 | 10
Facebook