Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ոստիկանները հայտնաբերել են նորածնի դին փողոցում թողած կնոջը

16:50, երեքշաբթի, 23 մայիսի, 2017 թ.
Ոստիկանները հայտնաբերել են նորածնի դին փողոցում թողած կնոջը
     Մայիսի 15-ին, ժամը 15:10-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի 10 հասցեում գտնվող գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի դիմաց, կանաչապատ հատվածում, թղթե արկղի մեջ, պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված, հայտնաբերվել է նորածին երեխայի դի:
     Դեպքի առթիվ 15.05.2017թ. ՀՀ ՔԿ Կոտայքի մարգային քննչակա վարչությունում նախապատրաստվել են նյութեր:
     Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
     Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ մայիսի 23-ին ոստիկանության Հրազդանի բաժին բերման է ենթարկվել Հրազդան քաղաքի բնակչուհի, 1977 թ. ծնված Լ. Մ-ն: Նա խոստովանել է, որ 2017 թվականի մայիսի 11-ի առավոտյան իրենց բնակարանի զուգարանում, առանց բժշկական միջամտության, ծննդաբերել է արական սեռի երեխա, որը ճիչ արձակելուց հետո մահացել է: Ինքը նույն օրը նորածնի դին պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորել և դրել է թղթե արկղի մեջ, որից հետո այն տեղափոխել է Հրազդան քաղաքի Շահումյան փողոցին հարակից անտառային կանաչապատ տարածք ու դնելով խոտերի մեջ՝ հեռացել է:
     Լ. Մ-ն ներկայացվել է ՀՀ ՔԿ Կոտայքի մարգային քննչական վարչություն:
10181 | 2
Facebook