Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վենեսուելայում այրել են Ուգո Չավեսի տունը

10:50, երեքշաբթի, 23 մայիսի, 2017 թ.
Վենեսուելայում այրել են Ուգո Չավեսի տունը

Վենեսուելայում ցույցերի ընթացքում այրել են նախկին նախագահ Ուգո Չավեսի մանկության տունը, որ գտնվում է Սաբանետա քաղաքում: Այս մասին հայտնում է El Nacional-ը:
     Լրատվականի տվյալներով, սա արվել է Բարինասում մի երիտասարդի սպանությանն ի պատասխան: Երիտասարդի սպանության համար ցուցարարները մեղադրում են ազգային գվարդիային:
     Ավելի վաղ Վենեսուելայի քաղաքներից մեկում ցուցարարները տապալել էին Ուգո չավեսի արձանը:
     Վենեսուելայում բողաքի ցույցերն ու անկարգությունները շարունակվում են արդեն մոտ 2 ամիս: Այդ ընթացքում զոհվել է 46 մարդ, 100-ավոր մարդիկ վիրավորվել են:

8721 | 1
Facebook