Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սերժ Սարգսյանն ինչքան խոսում է անվտանգության մասին, ավելի վտանգավոր ենք ապրում». Գուրգեն Եղիազարյան

17:05, երկուշաբթի, 22 մայիսի, 2017 թ.
«Սերժ Սարգսյանն ինչքան խոսում է անվտանգության մասին, ավելի վտանգավոր ենք ապրում». Գուրգեն Եղիազարյան

«Պարզվում է, որ հիմա ապահով Հայաստանի մասին չենք խոսում, որովհետև այդ ապահովության փուչիկը պայթեց 2016-ի ապրիլի 2-ին: Հիմա խոսում են, թե վերականգնվել է ամեն ինչ: Բա գետինը մտնեք դուք, եթե կարողանում եք վերականգնել հաշված ամիսների ընթացքում, մինչև էսօր ո՞վ էր ձեր ձեռը բռնել, ինչի՞ էիք թողնում մեր զինվորին բանկա-բութուլկայի հույսին, որ լափեի՞ք մի քիչ էլ: Սերժ Սարգսյանն ասաց՝ արդարության պակաս կա երկրում: Իսկ արդարության պակասի համար ո՞ւմ հարցնենք՝ Գյուլնազ տատի՞ն: Ո՞վ է պատասխանատու արդարության պակասի համար, երբ մարդիկ զզված երկրից գնում են ու լքում հայրենիքը»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսին` անդրադառնալով Սերժ Սարգսյանի` ԱԺ-ում հնչեցրած ելույթին, ասել է նախկին ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:
     «Երբ ամեն անգամ Սերժ Սարգսյանը հեռու ակնարկներ է անում այն մասին, որ ինքը դեռ մնալու է, մարդիկ ավելի են հուսալքվում: Հասկացանք, ինչպե՞ս ասենք՝ բարի ճանապարհ: Մեդիան զավթել է՝ արխային իրա համար խոսում է: Խոսում է անվտանգության մասին, ինչպե՞ս բացատրենք՝ ինչքան խոսում ես անվտանգության մասին, ավելի վտանգավոր ենք ապրում»,- եզրափակեց նա:

3987 | 5
Facebook