Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությանը պարտադրել է պատշաճ բուժօգնություն տրամադրել Արամ Հակոբյանին

11:45, երկուշաբթի, 22 մայիսի, 2017 թ.
ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությանը պարտադրել է պատշաճ բուժօգնություն տրամադրել Արամ Հակոբյանին
     Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արամ Հակոբյանի պաշտպան Դավիթ Գյուրջյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
     Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձագանքել է պաշտպանի դիմումին։
     ՄԻԵԴ կանոնների 39-րդ կանոնի շրջանակներում Հայաստանի կառավարությանը հանձնարարել է ապահովել Արամ Հակոբյանի համար պատշաճ բուժօգնություն և առանց ընդհատումների անհրաժեշտ դեղորայքի տրամադրումը կալանքի տակ գտնվելու ողջ ընթացքում: Նշենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամն առողջական լուրջ խնդիրներ ունի` ինսուլտային սիմպտոմատիկա է, դժվարանում է խոսել և քայլել, ինչի մասին նրա պաշտպանը բազմիցս հայտարարել է: Հիշեցնենք, որ Արամ Հակոբյանը մեղադրվում է կազմակերպված խմբի կազմում շենք-շինություն զավթելու և ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու, կրելու, պահելու և փոխադրելու մեջ, որոնք նախատեսված են Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով:
2955 | 0
Facebook