Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հնարավո՞ր է 22 տարում բնակչության թիվն ավելացնել 1.2 միլիոնով, երբ նախորդ 25 տարիներին այդ նույն թիվը պակասել է առնվազն 1.2 միլիոնով»․ արձագանքներ՝ նախագահի ելույթին

16:15, հինգշաբթի, 18 մայիսի, 2017 թ.
«Հնարավո՞ր է 22 տարում բնակչության թիվն ավելացնել 1.2 միլիոնով, երբ նախորդ 25 տարիներին այդ նույն թիվը պակասել է առնվազն 1.2 միլիոնով»․ արձագանքներ՝ նախագահի ելույթին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` մայիսի 18-ին, Ազգային ժողովի անդրանիկ նիստի ժամանկ ելույթ է ունեցել՝ նշելով հետևյալը․ «Ժողովրդագրական իրավիճակի էական և կտրուկ բարելավման արդյունքում 2040 թվականին պետք է հասնել առնվազն 4 միլիոն բնակչի»:
     Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սերժ Սարգսյանի նախագահության 9 տարիներին երկրից հեռացել է 350 հազար մարդ։ Հնարավո՞ր է 22 տարում բնակչության թիվն ավելացնել 1.2 միլիոնով, երբ նախորդ 25 տարիներին Հայաստանի բնակչության թիվը պակասել է առնվազն 1.2 միլիոնով, իսկ այսօր արտագաղթը շարունակվում է։ Այսպես, 2016-ին Հայաստանից հեռացել և չի վերադարձել ավելի քան 48 հազար մարդ»։
     Թեմայի շուրջ գրառում է կատարել նաև Գևորգ Դարբինյանը: «4 մլն բնակչության ցուցանիշին հասնելու համար մինչև 2040թ. սպասել պետք չէ: Մինչև 2030 թիվը երեք համապետական ընտրություն է լինելու, ոստիկանության անձնագրայինը կհասցնի դրանց միջոցով բնակչության թիվը նույնիսկ այդ ցուցանիշից գերազանցող դարձնել: Եղած-չեղածը մի միլիոն չի՞»:

4258 | 5
Facebook