Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ահաբեկիչներն օգտագործում են ԱՄՆ-ի և ՌԴ-ի արտադրության դիպուկահարներ, որոնց արտահանումն այլ երկրներ կտրականապես արգելված է

20:25, ուրբաթ, 05 մայիսի, 2017 թ.
Ահաբեկիչներն օգտագործում են ԱՄՆ-ի և ՌԴ-ի արտադրության դիպուկահարներ, որոնց արտահանումն այլ երկրներ կտրականապես արգելված է

ԴԱԻՇ և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն օգտագործում են ռուսական արտադրության դիպուկահար հրացաններ, որոնք հագեցած են թիրախի գիշերային տեսանելիության նշանոցներով և էլեկտրոնիկայով:
     Սա պարզել են սիրիացի զինվորականները, որոնք ուսումնասիրել են ոչնչացված ահաբեկիչներից վերցված ռազմավարը: Փորձագետների խոսքերով՝ գրոհայիններն օգտագործում են նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրների բանակների զինամթերքում ներառված զենքեր, այդ թվում՝ Remington MSR կամ ավստրիական Steyr Mannlicher SSG 08:
     Ընդ որում, փորձագետները նշում են, որ այս զենքերի հետ պետք է կիրառվեն նաև 3-րդ սերնդի գերժամանակակից նշանոցներ, որոնք ներկա դրությամբ արտադրվում են միայն ՌԴ-ում ու ԱՄՆ-ում: Ընդ որում, երկու երկրներում էլ կտրականապես արգելված է այս նշանոցների արտահանումը երկրի սահմաններից դուրս:
     Նշենք, որ այս դիպուկահար զենքերի կրակոցներից վերջին շրջանում արդեն 3 ռուս զինծառայող է զոհվել:

9810 | 0
Facebook