Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ամեն հայի պարտականությունն է Ցեղասպանությունը ճանաչելի դարձնելը». Յուրա Մովսիսյանը «Խոստումը» ֆիլմի փակ դիտում է կազմակերպել թիմակիցների համար

13:10, ուրբաթ, 28 ապրիլի, 2017 թ.
«Ամեն հայի պարտականությունն է Ցեղասպանությունը ճանաչելի դարձնելը». Յուրա Մովսիսյանը «Խոստումը» ֆիլմի փակ դիտում է կազմակերպել թիմակիցների համար

«Ռեալ Սոլթ Լեյք»-ի հայ հարձակվող Յուրա Մովսիսյանը Հայոց Ցեղասպանությանը նվիրված «Խոստումը»-ը ֆիլմի փակ ցուցադրություն է կազմակերպել իր թիմակիցների համար։

«Ֆիլմն ամեն ինչ բացատրում է հայերի մասին։ Մենք պայքարող ազգ ենք։ Մենք ազգ ենք, որ վերապրել ենք Ցեղասպանությունը։ Մեր հաղթանակը պետք է գոյատևի։ «Խոստումը» մեծ ֆիլմ է, որը ցույց է տալիս 102 տարի առաջ տեղի ունեցած իրական Ցեղասպանությունը։ Յուրաքանչյուրն ինչ-որ բան լսել կամ կարդացել է այս մասին, բայց սա հնարավորություն է տեսնել ամբողջ իրականությունը։ Սա անկասկած շատ կարևոր է, որովհետև մենք՝ հայերս, միշտ պայքարում ենք այն ճանաչելու համար։ Ամեն հայի պարտականությունն է այն ճանաչելի դարձնելը։ Մեծ դերասանների և օսկարակիր ռեժիսորի մասնակցությամբ ֆիլմ ունենալը․․․ ոչինչ չէր կարող ավելի մեծ տարածում տալ այս ֆիլմին։ Ժամանակն է, որ մարդիկ հասկանան և իմանան այս մասին։ Այս ամենն, ինչ կտեսնենք այսօր, ցեղասպանություն է։ Երբ երեխա էի, մեծանում էի՝ լսելով այս մասին պատմություններ։ Ես Ցեղասպանությունը վերապրածն եմ։ Մեր պարտականությունն է այլ մարդկանց պատմել Ցեղասպանության մասին։ Դա ուղղակի փոքր երկիր չէ Արևելյան Եվրոպայում։ Դա երկիր է, որ տեսել է Ցեղասպանություն։ Մենք հաղթել ենք գոյատևելով և վերապրելով այն, և կպատմենք այդ մասին մյուսներին։ Հիանալի է տեսնել շատ ընկերներ և թիմակիցներ, որ եկել են այստեղ նոր բան սովորելու։ Սա անկասկած շատ կարևոր է ինձ համար։ Եթե մարդիկ լսեն այս մասին, նրանք ավելի շատ բան կիմանան հայերի մասին։ Եվ դա միայն Հայոց Ցեղասպանության մասին չէ։ Այն պատմության մասին է և թույլ է տալիս մարդկանց իմանալ, որ նման բան է տեղի ունեցել։ Դա տեղի է ունեցել 102 տարի առաջ, բայց աշխարհի կեսը չի ճանաչել իրողությունը։ Մենք դեռ պայքարում ենք դրա համար և միշտ կպայքարենք։ Ես միշտ պայքարել եմ այս մակարդակիս հասնելու համար։ Ես պրոֆեսիոնալ եմ դարձել մասնագիտությանս մեջ՝ երկրում, որն ունի 300 մլն մարդ։ Սա պայքարող ոգին է, որ մենք ունենք։ Մեզ ուրիշ բան չի կարող պահել։ Ամեն ինչ էլ բարդ է տրվում։ Աշխարհի յուրաքանչյուր ծայրում հայը հային հանդիպելիս մտերմանում է։ Դա շատ ջերմ զգացում է։ Մենք պետք է պաշտպանենք իրար։ Մենք Ցեղասպանությունը վերապրած կամ Ցեղասպանության ժամանակ սպանված մարդկանց թոռները և ծոռներն ենք։ Այդ պատճառով մենք ջերմ ենք միմյանց հանդեպ»,- նշել է Մովսիսյանը։

«Ամեն հայի պարտականությունն է Ցեղասպանությունը ճանաչելի դարձնելը». Յուրա Մովսիսյանը «Խոստումը» ֆիլմի փակ դիտում է կազմակերպել թիմակիցների համար
«Ամեն հայի պարտականությունն է Ցեղասպանությունը ճանաչելի դարձնելը». Յուրա Մովսիսյանը «Խոստումը» ֆիլմի փակ դիտում է կազմակերպել թիմակիցների համար
«Ամեն հայի պարտականությունն է Ցեղասպանությունը ճանաչելի դարձնելը». Յուրա Մովսիսյանը «Խոստումը» ֆիլմի փակ դիտում է կազմակերպել թիմակիցների համար
«Ամեն հայի պարտականությունն է Ցեղասպանությունը ճանաչելի դարձնելը». Յուրա Մովսիսյանը «Խոստումը» ֆիլմի փակ դիտում է կազմակերպել թիմակիցների համար
2347 | 0
Facebook