Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Դերասանուհուն մեկ տարով արգելել են նկարահանվել՝ չափազանց սեքսուալության պատճառով

01:05, շաբաթ, 29 ապրիլի, 2017 թ.
Դերասանուհուն մեկ տարով արգելել են նկարահանվել՝ չափազանց սեքսուալության պատճառով

24-ամյա դերասանուհի Դենի Քվանին Կամբոջայի իշխանությունները մեկ տարով արգելել են կինոներում նկարահանվել՝ համարելով նրա արտաքինը չափից դուրս սեքսուալ: Այս որոշումը շատերին է տարօրինակ թվացել, իսկ երգչուհին նախ նեղսրտել է՝ ասելով, որ ինքն այդքան էլ էրոտիկ դերեր չի խաղում, ապա խոստացել է «փորձել չլինել այդքան սեքսուալ»:

Նա պատմել է, որ երբ իր հետ առաջին անգամ կապ են հաստատել Մշակույթի նախարարության աշխատակիցները, նրանք իրեն սկսել են դաստիարակել, ինչպես իրենց աղջկան: Բայց, այնուամենայնիվ, ինքը գտնում է, որ իրավունք ունի հագնվել այնպես, ինչպես ուզում է:

Մշակույթի նախարարության՝ մեկ տարվա արգելքը Քվանի նկարահանումների վրա զայրացրել է հատկապես կանանց իրավունքների ու ազատության պաշտպաններրին: Իսկ նախարարությունից հայտնել են, որ Քվանը հանրային դեմք է և իրավունք չունի հագնելու ինչ ուզում է՝ արատավորելով երկրի ավանդույթներն ու մշակույթը:

Դերասանուհուն մեկ տարով արգելել են նկարահանվել՝ չափազանց սեքսուալության պատճառով
Դերասանուհուն մեկ տարով արգելել են նկարահանվել՝ չափազանց սեքսուալության պատճառով
Դերասանուհուն մեկ տարով արգելել են նկարահանվել՝ չափազանց սեքսուալության պատճառով
Դերասանուհուն մեկ տարով արգելել են նկարահանվել՝ չափազանց սեքսուալության պատճառով
21404 | 0
Facebook