Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սիլվա Պորտոյանը 60 տարեկանից հետո վերսկսել է ստեղծագործել. նա կներկայացնի Կոմիտասի մասին գիրքը

14:20, ուրբաթ, 28 ապրիլի, 2017 թ.
Սիլվա Պորտոյանը 60 տարեկանից հետո վերսկսել է ստեղծագործել. նա կներկայացնի Կոմիտասի մասին գիրքը

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում այսօր տեղի կունենա քուվեյթահայ բանաստեղծուհի Սիլվա Պորտոյանի «Կոմիտաս` իմ երաժշտական Սրբություն» գրքի շնորհանդեսը:
     Սիլվա Պորտոյանը անվանի մանկաբույժ է: Բանաստեղծություններ նա սկսել է գրել 7 տարեկանից, սակայն բժշկական ուսումնարան ընդունվելուց հետո դադարել է պոեզիայով զբաղվել: Նա երբեք չէր կարծում, որ 60 տարեկանից հետո կվերսկսի ստեղծագործել: Պոեզիայի աշխարհ նա վերադարձավ իր հարսի` Լիլիթի հորդորով: 2007-ից նա բանաստեղծությունների 18 գիրք և արժանացավ Քարնեգի Պոեզիայի մրցանակի «Երդմնակալության օր» ստեղծագործության համար: Նրա բանաստեղծություններից շատերը հայ ազգի Ցեղասպանության տառապանքի ոգեշնչումն են, դրանք տոգորված են Դիարբաքիրից իր տատիկի` Զարուհու պատմություններով. տատիկը կորցրել էր ամուսնուն, տունը և հարազատներին:
     Սիլվա Պորտոյանի մոտ Կոմիտասի մասին ստեղծագործելու ցանկություն առաջացավ, երբ իմացավ, որ բազմաթիվ քանդակագործներ և նկարիչներ կերտել են վարդապետի կերպարը: Սիլվա Պորտոյանի մեծ ցանկությունն էր հայ արվեստագետներին միջազգային հարթակում առավել ճանաչված դարձնել, քանի որ նրանցից շատերի մասին քչերը գիտեն Հայաստանից դուրս: Նա փորձեց բոլորին նվիրել մեկական բանաստեղծություն, սակայն իր համար բացահայտեց, որ Կոմիտասի կերպարին անդրադարձ կատարած արվեստագետների թիվը ավելի մեծ է, քան սկզբում պատկերացնում էր: Այդպիսով, նա հասկացավ, որ հնարավոր չէր այդ մի գրքում ընդգրկել բոլորին, ուստի անհրաժեշտություն կա ևս մեկ գիրք հրատարակել ապագայում:
     «Կոմիտաս` իմ երաժշտական Սրբություն» գրքի շնորհանդեսին իրենց կատարումներով հանդես կգան նաև երգչուհի Լուսինե Ազարյանը և «Փարոս» կամերային երգչախումբը:

3267 | 0
Facebook