Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսական զենքի հերթական խոշոր խմբաքանակը հասել է Ադրբեջան

12:25, հինգշաբթի, 27 ապրիլի, 2017 թ.
Ռուսական զենքի հերթական խոշոր խմբաքանակը հասել է Ադրբեջան

Երեկ Ադրբեջան է հասել ռուսական զենքի և նորագույն ռազմական տեխնիկայի հերթական խմբաքանակը։ Զենքի ու զինտեխնիկայի մատակարարումն իրականացվել է երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին ավելի վաղ ստորագրված համաձայնագրի շրջանակում։ Այս մասին տեղեկացնում են ռուսական և ադրբեջանական ԶԼՄ-ները։

Զենքն ու զինտեխնիկան Ադրբեջան է հասել ծովային ճանապարհով: Պաշտոնական հաղորդագորության մեջ, սակայն, չի նշվում, թե ինչպիսի զենքերի մատակարաման մասին է խոսքը:

Զենքի և ռազմական տեխնիկայի հետ միասին Ադրբեջան են ժամանել նաև ռուսաստանցի մասնագետներ, ովքեր պետք է հատուկ դասընթացներ անցկացնեն այդ երկրում:

5771 | 0
Facebook