Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«ՍԱՍ»-ի սկանդալային ժողովի նոր նրբերանգները. «Հրապարակ»

10:05, հինգշաբթի, 27 ապրիլի, 2017 թ.
«ՍԱՍ»-ի սկանդալային ժողովի նոր նրբերանգները. «Հրապարակ»

««ՍԱՍ»-ի աղմկահարույց ժողովի ձայնագրությունը հիմք հանդիսացավ, որ իրավապահները քրգործ հարուցեն ընտրողներին դրամ և այլ առավելություններ խոստանալու առթիվ։ Սակայն այստեղ կա մեկ այլ խնդիր էլ։

Ձայնագրությունը վկայում է, թե ինչպես է տնտեսվարողը ոտնահարում աշխատողների իրավունքները, ինչին պետք է արձագանքեր Աշխատանքի տեսչությունը, որն այժմ գործում է Առողջապահության տեսչության կազմում։

Սակայն բանն այն է, որ Առողջապահության տեսչության Երևանի պետն Արտաշես Բեյբությանն է՝ ՊԵԿ նախագահի նախկին տեղակալը, որն աշխատանքից ազատվել է սեփական խանութներում կեղծ ՀԴՄ կտրոններ տալու համար։

Վերջինս «ՍԱՍ գրուպ»-ի բաժնետերերից է, ժամանակին մամուլում հրապարակումներ եղան, որ Բեյբությանն այդտեղ ևս «ներդրել» է ՀԴՄ-ի այնպիսի չիպեր, որոնք օրվա վերջում ֆիքս
     ում են ուզածդ թիվը»:
     Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

4026 | 0
Facebook