Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանցիների գրեթե կեսը համաձայն է վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրաժարականին

12:50, չորեքշաբթի, 26 ապրիլի, 2017 թ.
Ռուսաստանցիների գրեթե կեսը համաձայն է վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրաժարականին

Ռուսաստանյան «Լևադա կենտրոն»-ի անցկացրած հարցումների համաձայն` երկրի բնակչության գրեթե կեսը` 45%-ը, համաձայն է վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրաժարականին, իսկ նրա հրաժարականին «հաստատապես կողմ» են հարցվածների 18%-ը: Այս մասին հաղորդում է РБК-ն:
     Սոցիոլոգների տվյալներով` ՌԴ վարչապետի հանդեպ վստահութնունը կայուն անկում է գրանցում: Եթե 2016-ի մայիսին Մեդվեդևին լիովին վստահում էին ռուսաստանցիների 17%-ն, իսկ նույն տարվա դեկտեմբերին` 9%-ն, ապա այս տարվա ապրիլին արդեն նրա հանդեպ վստահության ցուցանիշը միայն 3% է:
     «Լևադա կենտրոն»-ի սոցիոլոգ Ստեպան Գոնչերովի խոսքով` ՌԴ կառավարության ղեկավարի հանդեպ վստահությունը նվազում է երկրում տիրող ներքին տնտեսական խնդիրների, «հետղրիմյան կոնսենսուսի» էֆեկտի նվազման և, մասնավորապես, Ալեքսեյ Նավալնիի ղեկավարած «Կաշառակերության դեմ պայքարի» հիմադրամի` վարչապետ Մեդվեդևի կարողության և մեծաքանակ անշարժ գույքի հետ կապված բացահայտումնների ֆոնին:

8022 | 0
Facebook