Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Չպետք է լռել». Քարդաշյան քույրերը՝ Հայոց ցեղասպանության մասին

12:40, երեքշաբթի, 25 ապրիլի, 2017 թ.
«Չպետք է լռել». Քարդաշյան քույրերը՝ Հայոց ցեղասպանության մասին
     Քիմ, Քլոե և Քորթնի Քարդաշյանները սոցիալական կայքերի իրենց էջերում անդրադարձել են Հայոց ցեղասպանության զոհերի 102-րդ տարելիցին: Քլոե Քարդաշյանը գրառում է կատարել, որտեղ մեջբերել է նաև Վիլյամ Սարոյանի խոսքերը: «Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը: 1915-ին Օսմանյան կայսրության իրագործած կոտորածի պատճառով շուրջ 1.5 միլիոն հայ սպանվեց: Ես հպարտ եմ, որ հայ եմ: Մեր պարտքն է չլռել՝ որտեղ էլ, որ լինեն մարդկային իրավունքների նման ոտնահարումներ: Լռությունը քաջալերում է տանջողին, ոչ թե տանջվողին: Ինձ տխրեցնում է այն փաստը, որ պատմական շատ գրքեր չեն ճանաչում այս կոտորածը, բայց ես կօգտագործեմ իմ ձայնը, որպեսզի տեղեկացնեմ այն մասին, որ իմ ժողովուրդը գոյատևել է»:
     «Համարձակվեցեք բնաջնջել այս սերունդը, տեսեք, թե կարո՞ղ եք։ Աքսորեցե՛ք իրենց տներից դեպի անապատները, ձգեցե՛ք առանց հացի և ջրի, այրեցե՛ք նրանց տներն ու եկեղեցիները։ Տեսե՛ք, թե անոնք ինչպես պիտի վերածնվեն։ Տեսե՛ք, թե անոնք ինչպես կրկին պիտի խնդան։ Երբ նրանցից երկուսն աշխարհի որևէ ծայրում հանդիպեն, տեսեք, թե մի Նոր Հայաստան չստեղծեն»»,- այս խոսքերով էլ իր միտքը եզրափակել է Քլոեն:
     «Լրանում է Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը, որի ընթացքում ավելի քան 1.5 միլիոն հայ է սպանվել»,- «Թվիթեր»-ի իր էջում գրել է Քիմ Քարդաշյանը:
     Քորթնի Քարդաշյանն էլ «Ինստագրամ»-ում տեսահոլովակ է հրապարակել, որտեղ կադրեր են Հայոց ցեղասպանությունը ճանաչող երթերից և «Խոստումը» ֆիլմից: Վերջինը նույնպես մեջբերել է Վիլյամ Սարոյանի խոսքերը:
5446 | 0
Facebook