Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Մոմի ցեցի թրթուրը կարողանում է արագորեն ոչնչացնել պլաստիկը

21:05, երեքշաբթի, 25 ապրիլի, 2017 թ.
Մոմի ցեցի թրթուրը կարողանում է արագորեն ոչնչացնել պլաստիկը

Մոմի ցեցի՝ Galleria mellonella-ի թրթուրները, որոնք սովորաբար սնվում են մոմով, կարող են ուտել ցելոֆանե տոպրակները: Ընդ որում՝ նրանք դա անում են բավականին մեծ արագությամբ, հայտնում է Քեմբրիջի համալսարանի կայքը: Այս բացահայտումը հնարավորոթյուն կտա այս թրթուրներին օգտագործել ցելոֆանե տոպրակներրի եմ պայքարում, որոնք մեծ քանակությամբ նետվում են օվկիանոս և աղբանոցներ:
     Թրթուրն արտադրում է նյութեր, որոնք կարող են քայքայել տոպրակների քիմիական միացությունները: Այնինչ Եվրոպայի համար մոմի ցեցերը դարձել են գլխացավանք, քանի որ նրանք ուտում են փեթակների մոմերն ու մեղրը՝ ոչնչացնելով մեղուներին: Մինչ այս այդ թրթուրներին օգտագործում էին ձկնորսության նպատակով:
     Հայտնագործությունը պատահաբար է արվել: Հետազոտական խմբի անդամներից մեկը մոմի ցեցի թրթուրներին գցել է ցելոֆանե տոպրակի մեջ, իսկ հետո նկատել, որ տոպրակն ամբողջովին ծակծկված է: Փորձը ցույց է տվել, որ արդեն 40 րոպե անց թորթուրը ծակում է տոպրակն, իսկ 12 ժամվա ընթացքում տոպրակը թեթևանում է 92 մգ-ով: Սա շատ ավելի արագ է, քան բակտերիաների՝ պլաստիկը ոչնչացնելու ունակությունը:

11458 | 0
Facebook