Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆրանսուա Մակրոնը նախագահ ընտրվելու դեպքում կպայքարի Հայոց ցեղասպանության լիակատար միջազգային ճանաչման համար

21:15, երկուշաբթի, 24 ապրիլի, 2017 թ.
Ֆրանսուա Մակրոնը նախագահ ընտրվելու դեպքում կպայքարի Հայոց ցեղասպանության լիակատար միջազգային ճանաչման համար

Ֆրանսիայի նախագահ կենտրոնամետ թեկնածու Էմանուել Մակրոնը Փարիզում մասնակցել է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառմանը:

Մակրոնը ծաղկեպսակ է դրել հիշատակին և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին:

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ տանելու դեպքում Մակրոնը խոստացել է շարունակել պայքարը Հայոց ցեղասպանության լիակատար միջազգային ճանաչման համար:

Ֆրանսիայի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը նույնպես մասնակցել է միջոցառմանը՝ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի ուղեկցությամբ:

5042 | 0
Facebook