Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կոլումբիայում հայազգի Արսեն Ոսկանյանը փախել է ապստամբների գերությունից

14:30, երկուշաբթի, 24 ապրիլի, 2017 թ.
Կոլումբիայում հայազգի Արսեն Ոսկանյանը փախել է ապստամբների գերությունից

Կոլումբիայում «Ազգային ազատագրական բանակ» ապստամբ խումբը գերեվարել էր Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացի Արսեն Ոսկանյանին: Նա, սակայն, իրեն հսկող պահակախմբից խլել է զենքն ու փախել: Ինչպես հաղորդում է Газета-ն, Կոլումբիայում Ռուսաստանի դեսպանատունը ապստամբներին պահանջել է ազատ արձակել իր երկրի քաղաքացուն: Ապրիլի 19-ին, ապստամբների տվյալներով, նրանք պատրաստվել են ազատել Ոսկանյանին ու հանձնել ՌԴ դեսպանությանը: Նշանակված վայր հասցնելիս, սակայն, հայազգի տղամարդը հարձակվել է իրեն հսկողների վրա, խլել զենքը, վիրավորել 5 հոգու ու փախել: Փախուստի ժամանակ Ոսկանյանը ևս վիրավորում է ստացել, այժմ նրա գնտվելու վայրն անհայտ է:
     Նշվում է, որ նա գերի է վերցված եղել 2016-ի նոյեմբերի 5-ին: Կոլումբիայում Ոսկանյանն զբաղվելիս է եղել թունավոր գորտերի որսով և միջազգային շուկայում այդ կենդանիների իրացմամբ:

5688 | 0
Facebook