Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Մյունխենի սիմֆոնիկ նվագախումբը

13:15, կիրակի, 23 ապրիլի, 2017 թ.
Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Մյունխենի սիմֆոնիկ նվագախումբը

Այսօր՝ ապրիլի 23-ին, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Գերմանիայում կղեկավարի Մյունխենի սիմֆոնիկ նվագախումբը։ Սա դիրիժորի և նվագախմբի առաջին համագործակցությունն է։ Համերգային ծրագիրը կրում է «Բարեկամության» խորագիրը։ Նվագախումբը մաեստրո Սմբատյանի ղեկավարությամբ կկատարի Յոհաննես Բրամսի և Ռոբերտ Շումանի ստեղծագործություններից։ Որպես մենակատարներ հանդես կգան ջութակահար Մարի Սամուելսենը և թավջուհակահար Հակոն Սամուելսենը։
     Նշենք, որ Սերգեյ Սմբատյանը Մյունխենի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորական վահանակի մոտ կկանգնի նաև ապրիլի 28-ին։

2523 | 0
Facebook