Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ինչի՞ եք իմ վրա բրոշուրը թափ տալիս, գնացեʹք Զորիկի վրա թափ տվեք». Նիկոլ Փաշինյանը` քաղաքացուն

14:50, շաբաթ, 22 ապրիլի, 2017 թ.
«Ինչի՞ եք իմ վրա բրոշուրը թափ տալիս, գնացեʹք Զորիկի վրա թափ տվեք». Նիկոլ Փաշինյանը` քաղաքացուն

«Ելք» դաշինքի նախընտրական քարոզարշավը Ավան համայնքում շարունակվում է։ Դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, ավագանու անդամի թեկնածուները շրջում են բակերով, Նիկոլ Փաշինյանը մոտեցավ հավաքված մի խումբ քաղաքացիների` բարևելու, մի քանիսը շրջվեցին, հեռացան: Նրան մոտեցավ մի կին, որի ձեռքին «ԵԼՔ» դաշինքի թռուցիկն էր, դիմելով Նիկոլ Փաշինյանին ասաց. «Ընտրությունները կեղծված են, Սասի Արտակի գործը ի՞նչ եղավ, Դատախազություն էր մտնում, ի՞նչ եղավ: Զոհրաբ Զոհրաբյանի քվեները գողացավ»:
     Տիկնոջ հարցերին Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Ինչի՞ եք իմ վրա բրոշուրը թափ տալիս, գնացեք Զորիկի վրա թափ տվեք: Բա Զոհրաբյան Զոհրաբի կուսկացությունն ո՞ւրա, բա ՍԱՍ-ի Ատակի կուսկացությունն ո՞ւրա: Սաղ խաղերը խաղացել էինք, մնացել էր մենակ Զոհրաբյան Զոհրաբի հարցրերը»,-ասաց Փաշինյանը:

4637 | 3
Facebook