Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ՀՅԴ-ի ախորժակը բացվել է. նա ևս մեկ նախարարություն է ուզում. «ՀԺ»

11:05, շաբաթ, 22 ապրիլի, 2017 թ.
ՀՅԴ-ի ախորժակը բացվել է. նա ևս մեկ նախարարություն է ուզում. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Դաշնակցություն կուսակցությունը իշխանությունների հետ քննարկում է ապագա կառավարությունում ևս մեկ նախարարություն ձեռք բերելու հարցը: Գործող կառավարությունում ՀՅԴ-ն ունի երեք նախարար:
     Հիշեցնենք՝ Դաշնակցությանն էին տրված տարածքային կառավարման, կրթության և գիտության ու բնապահպանության նախարարությունները: բայց քանի որ ապրիլի 2-ի ընտրություններին ՀՅԴ-ն նախկինից մի փոքր շատ՝ 7 տոկոս ձայն է ստացել, ցանկանում է ևս մեկ նախարարի պորտֆել իր օգտին ավելացնել:
     ՀՅԴ-ն ցանկանում է ստանալ նաև աշխատանքի և սոցիալական հարցերի կամ առողջապահության նախարարություններից որևէ մեկը, դրանք բավական լայն ընդգրկում ունեն և ամենաշատ ֆինանսներ ստացող ու ծախսող գերատեսչություններն են:
     Ի դեպ, սոցիալական, առողջապահության և կրթությանն ուղղված գումարներն իրենց մեծությամբ ՀՀ բյուջեի առաջին շարքերում են»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

3865 | 0
Facebook