Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 24 ապրիլի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
5.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

«Իրենց պադյեզդի դիմացի ցեխից դուրս են եկել ու հայտնվել քաղաքապետարանում, չգիտեն՝ ինչ է Երևանն ու երևանցին». Փաշինյան

20:45, ուրբաթ, 21 ապրիլի, 2017 թ.
«Իրենց պադյեզդի դիմացի ցեխից դուրս են եկել ու հայտնվել քաղաքապետարանում, չգիտեն՝ ինչ է Երևանն ու երևանցին». Փաշինյան
     «Իմ միլիոնատեր չլինելը պայմանավորված չէ նրանով, որ երկիրը թալանելու հնարավորություն կամ լծակ չեմ ունեցել, այլ՝ պետական կառավարման, հանրային ծառայության մասին իմ պատկերացումներով»,- Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: «Պաշտոնապես ասում եմ՝ Երևանի քաղաքապետի պաշտոնը չեմ օգտագործելու իմ քաղաքական համակրանքներն ու հակակրանքները կիրառելու, Երևանը միջթիմային ռազբորկաների հարթակ դարձնելու համար: Քաղաքապետի կարգավիճակն ինձ համար ոչ թե քանդելու, փրթել- թափելու, մարդկանց տոկի տալու միջոց է, այլ արարելու, Երևանին նոր շունչ ու թարմություն հաղորդելու միջոց: Իմ խնդիրն է լինելու ապացուցել, որ ՀՀ ժողովուրդը հնարավորություն ունի ձևավորել կոռուպցիայից զերծ, հաշվետու իշխանություն»,- հավելեց թեկնածուն:
     Խոսքն ուղղելով այն ՀՀԿ-ականներին, ովքեր հայտարարում են, թե ծնունդով Իջևանից Նիկոլ Փաշինյանն ուզում է Երևանի քաղաքապետ դառնալ, կատակեց. «Փաստորեն, Երևանի կենտրոնն անվանակոչել են լոռեցի Հովհաննես Թումանյանի անունով, խայտառակություն: Մի քիչ վերև թիֆլիսեցի Սայաթ-Նովայի անվան փողոցն է, խայտառակություն: Փոխանակ կենտրոնական փողոցներից մեկը Տարոն Մարգարյանի անունով կոչեն, հացեկացի Մաշտոցի անունով են կոչել... Իրենց պադյեզդի դիմացի ցեխից դուրս են եկել ու հայտնվել քաղաքապետարանում, չգիտեն՝ ինչ է Երևանն ու երևանցին»,- եզրափակեց նա:
2473 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
ombudsman
ombudsman 11:37, 22.04.2017
ինչի հայաստանում երեվանցի է մնացել՞... սերժիկնա երեվանցի?, թե՞ ռոբն ու լեվոնը, մանվելնա երեվանցի? թե շմայսը, ինչքան գեղի աթարների միջից փախած կա եկան դարձան պաշտոնյա, գենեռալ ու նախագահ, հիմա էլ բան չեն գտնում Նիկոլի հասցեին են անկապ բաներ ասում։ այ ձեր տականք հերն անիծեմ։