ՊԵԿ-ում լուրեր են շրջանառվում, որ առաջիկայում հարկային ու մաքսային համակարգի շուրջ 500 աշխատողներ կրճատվելու են: Հայտնի չէ` դա բյուջեի բացը լրացնելու, թե հաստիքակազմն օպտիմալացնելու համար է արվում: Ասում են` մոտ մեկ շաբաթ է` կոմիտեի բոլոր օղակներում անհանգիստ, սպասողական վիճակ է: Ի դեպ, լուրեր կան, որ հնարավոր է` ՊԵԿ-ն ու Ֆիննախը հերթական անգամ միացվեն, թեև ոչ դրանց տարանջատումից, ոչ միացումից դրական տեղաշարժ չի արձանագրվում: