Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հովիկ Աբրահամյանը` կառավարության աշխատանքի մասին

15:15, երկուշաբթի, 17 ապրիլի, 2017 թ.
Հովիկ Աբրահամյանը` կառավարության աշխատանքի մասին
     «Զբաղվում եմ նրանով, ինչով չեմ հասցրել զբաղվել վարչապետ եղած ժամանակ` ընտանիք, ընկերներ, մտավորական ընկերներ. բոլորի հետ շփվում եմ»,- «Առաջին լրատվականի» եթերում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով ևս Կոմիտասի անվան պանթեոնում հարգանքի տուրք էր մատուցում անվանի քաղաքական և պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի հիշատակին:
     Գնահատելով Կարեն Կարապետյանի կառավարության աշխատանքը` Հովիկ Աբրահամյանն ասաց, որ փոփոխություն նկատում է. «Կարծում եմ` նոր ձևավորվող կառավարությունն ամեն ինչ կանի` ՀՀ տնտեսության զարգացմանը նպաստելու համար: Կարող է ժողովուրդը չի նկատում, բայց ես` որպես նախկին վարչապետ, նկատում եմ: Շոշափելի արդյունքների համար ժամանակ է պետք, որը գալու է»: Հարցին` առաջիկայում այլ պաշտոնում կտեսնենք Ձեզ, ասել է` ժամանակը ցույց կտա:
5494 | 3
Facebook