Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բերյոզկա» անսամբլը 40 տարի անց հանդես եկավ Հայաստանում

17:05, հինգշաբթի, 30 մարտի, 2017 թ.
«Բերյոզկա» անսամբլը 40 տարի անց հանդես եկավ Հայաստանում

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնում մարտի 29-ին կայացավ Ն. Ս. Նադեժդինայի անվան պարարվեստի պետական ակադեմիական «Բերյոզկա» անսամբլի համերգը: Հայաստանյան բեմում «Բերյոզկան» ներկայացրեց այն ստեղծագործությունները, որոնց հանդիսատեսը մշտապես մեծ խանդավառությամբ է սպասում:
     Արդեն գրեթե յոթ տասնամյակ «Բերյոզկան» ներկայացնում է ռուսական ժողովրդական պարերը: Անսամբլի տնօրեն Սերգեյ Ազովսկին, որի հայրը հայ է, նշեց, որ իրենք շատ երկար ժամանակ են սպասել այս հանդիպմանը, քանի որ մշտապես իմացել են, որ հայ հանդիսատեսը շատ նրբանկատորեն է զգում մշակույթը: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ շնորհավորելով անսամբլի արտիստներին փառահեղ ելույթի համար, հույս հայտնեց, որ նրանք առաջիկայում նույնպես Հայաստան կվերադառնան և իրենց շքեղ պարարվեստը հայաստանյան հանդիսատեսին ներկայացնելու ցանկություն կունենան:
     «Բերյոզկա» անսամբլը մարտի 30-ին ևս մեկ համերգով հանդես կգա Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, այնուհետև նախատեսված են հյուրախաղեր Լատինական Ամերիկայում:
     Անսամբլի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր բալետմայստերը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Միրա Կոլցովան է:

«Բերյոզկա» անսամբլը 40 տարի անց հանդես եկավ Հայաստանում
«Բերյոզկա» անսամբլը 40 տարի անց հանդես եկավ Հայաստանում
«Բերյոզկա» անսամբլը 40 տարի անց հանդես եկավ Հայաստանում
«Բերյոզկա» անսամբլը 40 տարի անց հանդես եկավ Հայաստանում
«Բերյոզկա» անսամբլը 40 տարի անց հանդես եկավ Հայաստանում
«Բերյոզկա» անսամբլը 40 տարի անց հանդես եկավ Հայաստանում
«Բերյոզկա» անսամբլը 40 տարի անց հանդես եկավ Հայաստանում
«Բերյոզկա» անսամբլը 40 տարի անց հանդես եկավ Հայաստանում
3432 | 0
Facebook