Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Սերժ Սարգսյանն այս ընտրություններում ոչ մեկին ոչինչ չի վստահում. «Հրապարակ»

10:10, չորեքշաբթի, 29 մարտի, 2017 թ.
Սերժ Սարգսյանն այս ընտրություններում ոչ մեկին ոչինչ չի վստահում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Սերժ Սարգսյանն այս ընտրություններում ոչ մեկին ոչինչ չի վստահում։ «Եթե նախկին ընտրությունների ժամանակ, անգամ նախագահական, ընդամենը սրբագրումներ էր կատարում` ուշ ժամի մի քանի րոպեով գալով շտաբ, հիմա անձամբ է գնում` տեղերում նայելու-ստուգելու»,- ասաց ԳՄ Հրապարակ»-ի աղբյուրը: Հեռացող նախագահ է, դրա՞ համար, թե՞ ՀՀԿ-ի ցուցանիշներն են անմխիթար: «Ոչ, այս անգամ, առավել քան երբևէ, ցանկանում է լավ ընտրություններ»:
     Նաև՝ որ ապրիլի 3-ին ԵՄ հարևանության «Յունկեր» ծրագրով նախատեսված է բավականին լուրջ գումարների տրա՞նշ` Հայաստանին, Մոլդովային, Ուկրաինային, ու դա կախված է ՀՀ-ում լավ ընտրություններ անելո՞ւց: «Ոչ միայն»:
     Ի դեպ, հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն Արմեն Աշոտյանի հետ այսօր մեկնում է Մալթա` ԵԺԿ համագումարին մասնակցելու»:
     Մանրամասերը` թերթի համարում:

3129 | 1
Facebook