Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ղազախստանի ֆուտբոլի ազգային հավաքականին տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել «Զվարթնոց»-ում

12:00, երկուշաբթի, 27 մարտի, 2017 թ.
Ղազախստանի ֆուտբոլի ազգային հավաքականին տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել «Զվարթնոց»-ում

Ղազախստանի ֆուտբոլի ազգային հավաքականին տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Երևանի օդանավակայանից իրականացրած թռիչքից հետո, այդ մասին իր Twitter-ում հայտնել է լրագրող Երբոլ Քաիրովը: «Ղազախսանի հավաքականի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Երևանում, որտեղից թռիչք էր կատարել, պատճառը շասսին էր»,- գրել է Քաիրովը:

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, կիրակի Երևանում Ղազախստանի հավաքականը Հայաստանի ընտրանուն պարտվեց 0:2 հաշվով` ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական խաղում:

3049 | 0
Facebook