Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

««Ծառուկյան» դաշինքը ՀՀԿ-2 է, դրա համար հորդորում եմ ՀՀԿ-ի հետ աղբարկղը գցել նաև «Ծառուկյան» դաշինքի քվեաթերթիկը». Արամ Սարգսյան

10:55, երկուշաբթի, 27 մարտի, 2017 թ.
««Ծառուկյան» դաշինքը ՀՀԿ-2 է, դրա համար հորդորում եմ ՀՀԿ-ի հետ աղբարկղը գցել նաև «Ծառուկյան» դաշինքի քվեաթերթիկը». Արամ Սարգսյան
     «Վերջապես ՀՀ նախագահը լայաղ արեց ընտրությունների մասին բան խոսել ու առաջինն անդրադարձավ մեզ՝ «Ելք» դաշինքին: Ախպեր ջան, քեզ հաղթողը քո «Գելափի» ցուցանիշներով Գագիկ Ծառուկյանն ա, մեր հետ ի՞նչ գործ ունես: Բա ինքն ա քեզ կրում, քո մտահոգությունդ էնտեղ է, հետևաբար քո հարցումներդ ծերից ծեր սուտ են: Հետևաբար իրենք իրենց հարցումներում տեսնում են, որ հաղթողը «Ելք» դաշինքն է: Ու իրենք վախեցած են ձեր ձայներից, դրա համար էլ էդ մարդը փորձում է մեզ վարկաբեկել»,- վանաձորցիների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ՀՀԿ նախագահի ելույթին, արձագանքեց «Ելք» դաշինքի ցուցակով առաջադրված Արամ Սարգսյանը:
     Խոսելով Գագիկ Ծառուկյանի մասին` Սարգսյանը նշեց, որ Ծառուկյանի հետ հանդիպումները մարդաշատ են, քանի որ աղքատ քաղաքացիները գնում են նրանից գումար ուզելու։ «Նա որ գնում է ինչ-որ տեղ, միլիոնով մարդիկ են հավաքվում, բայց նրանք նամակներ են ուղարկում: Էդ նամակներից ցանկացածի մեջ գրված է՝ փող տուր: Ամենահարուստ մարդը գնում է մարզեր, որտեղ ապրում են ամենաաղքատ մարդիկ: Էդ մարդիկ ամենահարուստ մարդուց ինչ են ուզելու` գաղափա՞ր»: Սարգսյանը հորդորել է ընտրողներին քվեախցիկում ՀՀԿ-ի քվեաթերթիկի հետ աղբարկղը գցել նաև «Ծառուկյան» դաշինքի թերթիկը. «Դա «Ծառուկյան» դաշինք չէ, այլ ՀՀԿ-2 է. դրանք աշխատում են պասերով ու Սերժ Սարգսյանը նրան թողել է մտնել դաշտ, որ տանի մեր քվեները»,- նշեց թեկնածուն:
     Ավելի վաղ ներկայացրել էինք նաև Նիկոլ Փաշինյանի պատասխանը Սերժ Սարգսյանի` «ժողովուրդը պետք է հասկանա, որ տանիքների վրա լավ ցատկողներ չի ընտրում» արտահայտությանը: Փաշինյանն ասել էր, որ «ՀՀԿ-ն այսօր որպես պատգամավորի թեկնածու առաջադրել է մարդկանց, ովքեր 10 տարի ոչ միայն տանիք, այլև ԱԺ ամբիոն չեն բարձրացել»:
4001 | 12
Facebook