Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ամերիկյան օդուժի հարվածից Մոսուլում, տարբեր տվյալներով, 60-240 մարդ է սպանվել

16:50, կիրակի, 26 մարտի, 2017 թ.
Ամերիկյան օդուժի հարվածից Մոսուլում, տարբեր տվյալներով, 60-240 մարդ է սպանվել

Reuters միջազգային գործակալությունը, հղում անելով իրաքցի զինվորականներին, հայտնում է, որ Իրաքի Մոսուլ քաղաքում ավաիհարվածից ավերված տան փլատակներից 61 մարդու մարմին է դուրս հանվել: Լրատվականը նշում է, սակայն, որ զոհերի թիվը կարող է էլ ավելի մեծ լինել, քանի որ ականատեսները հաղորդում են ավելի քան 240 սպանվածի մասին:
     Հաղորդվում է, որ երեկ ԴԱԻՇ ահաբեկիչների դեմ պայքարի շրջանակներում կոալիցիոն օդուժը` ամերիկյան օդուժի գլխավորությամբ, ավիահարված է հասցրել պայթուցիկ նյութերով լցված բեռնատարի վրա: Հարվածից հետո հզոր պայթյուն է որոտացել, որն ավերել է նաև հարակից շենքը:
     Շենքն ականապատ է եղել, դրա նկուղներում ԴԱԻՇ ահաբեկիչներ են թաքնված եղել, ովքեր խաղաղ բնակչությանը կիրառել են իբրև կենդանի վահան: Նշվում է նաև, որ զոհերի մասին պաշտոնական տեղեկատվություն դեռևս չկա:

7253 | 0
Facebook