Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մխիթարյանի տրանսֆերային արժեքը երկու անգամ ավելի է, քան Ղազախստանի հավաքականինը

16:10, կիրակի, 26 մարտի, 2017 թ.
Մխիթարյանի տրանսֆերային արժեքը երկու անգամ ավելի է, քան Ղազախստանի հավաքականինը

Այսօր կայանալիք 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան – Ղազախստան հանդիպմանն ընդառաջ ղազախական մամուլը վերլուծել է թիմերի տրանսֆերային արժեքները։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը կազմել է 46,88 մլն եվրո: Մեր հավաքականի ամենաթանկ ֆուտբոլիստը Հենրիխ Մխիթարյանն է՝ 37 մլն եվրո։ Երկրորդ հորիզոնականում է «Բեշիքթաշ»-ի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը՝ 1,2 մլն, իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Մարիտիմու»-ի հարձակվող Գևորգ Ղազարյանը՝ 1 մլն։ Ղազախստանի հավաքականի ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը կազմում է 16,85 մլն եվրո: Ամենաթանկը հավաքականի ավագ և «Կայրաթ»-ի կիսապաշտպան Բաուիրժան Իսլամխանն է՝1,8 մլն եվրո։ Ստացվում է, որ Մխիթարյանը երկու անգամ ավելի թանկ է, քան Ղազախստանի ողջ հավաքականը։

4084 | 0
Facebook