Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեր մարմնամարզիկները Դոհայից վերադառնում են 3 մեդալով

00:45, կիրակի, 26 մարտի, 2017 թ.
Մեր մարմնամարզիկները Դոհայից վերադառնում են 3 մեդալով

Քաթարի մայրաքաղաք Դոհայում ավարտվեց մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունը։ Այսօր կայացան առանձին գործիքների վրա եզրափակիչները։ Հենացատկում Արթուր Թովմասյանը, վաստակելով 14.433 միավոր, նվաճեց բրոնզե մեդալ։ Այսպիսով, մեր հավաքականը Դոհայից վերադառնում է Արթուր Թովմասյանի՝ օղակների վրա նվաճած ոսկե և Արթուր Դավթյանի՝ հենացատկում արծաթե և նժույգթափերի վրա վարժություններում նվաճած բրոնզե մեդալներով։

Արթուր Դավթյանն՝ արծաթե մեդալակիր
3505 | 0
Facebook