Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Խոշոր ավտովթար Սոթք-Քարվաճառ ճանապարհին. բախվել են զինվորական УРАЛ-ն ու Volkswagen-ը. կան վիրավորներ

22:54, հինգշաբթի, 23 մարտի, 2017 թ.
Խոշոր ավտովթար Սոթք-Քարվաճառ ճանապարհին. բախվել են զինվորական УРАЛ-ն ու Volkswagen-ը. կան վիրավորներ
     Այսօր՝ մարտի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին: Ժամը 19:00-ի սահմաններում Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի «Հարուրի Ձոր» կոչվող հատվածում բախվել են Volkswagen Golf մակնիշի 35 AM 335 համարանիշի և УРАЛ մակնիշի ՊՆ 55 37 Տ համարանիշի ավտոմեքենաները. այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Նշվում է, որ վթարի հետևանքով 2 ավտոմեքենաները կողաշրջվել են, իսկ Volkswagen-ն էլ մոտ 70 մետր գլորվել է ձորը: Վթարի հետևանքով 10 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ:
     ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել է, որ վթարի հետևանքով 2 հոգի է լուրջ վնասվածք ստացել, նախնական տվյալներով, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, այս պահին նրանց տեղափոխում են Երևան: Ա. Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ մյուս վիրավորները թեթև վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ:
6181 | 3
Facebook