Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԿԸՀ-ն ներկայացրել է քվեաթերթիկների նմուշները և բավարարել պատգամավորի մի խումբ թեկնածուների ինքնաբացարկի դիմումները

21:30, հինգշաբթի, 23 մարտի, 2017 թ.
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեաթերթիկների նմուշները և բավարարել պատգամավորի մի խումբ թեկնածուների ինքնաբացարկի դիմումները

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարած արտահերթ նիստում սահմանել է 2017 թվականի ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների քվեաթերթիկների նմուշները: Նիստում սահմանվել է նաև Ազգային ժողովի ընտրությունների քվեաթերթիկի էլեկտրոնային տարբերակի նմուշը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ 2017 թվականի մարտի 23-ին` ժամը 19.30-ից «Տիգրան Մեծ» հրատարակչությունում մեկնարկել է քվեաթերթիկների տպագրման գործընթացը: Դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, վստահված անձինք, այցելուները կարող են տպագրության ողջ ընթացքում տպագրատանը հետևել քվեաթերթիկների տպագրման գործընթացին:

Արտահերթ նիստում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ, սահմանվել է նաև քրեակատարողական հիմնարկներում կազմավորված թվով 12 տեղամասերում քվեարկության սկիզբը:

Հանձնաժողովի նիստում մեկնարկ է տրվել էլեկտրոնային եղանակով քվեարկության համակարգին: Ազգային ժողովի ընտրությունների` էլեկտրոնային եղանակով քվեարկությունը սկսվում է 2017 թվականի մարտի 24-ից` Երևանի ժամանակով ժամը 08:00-ից, և ավարտվում` 2017 թվականի մարտի 26-ին` Երևանի ժամանակով ժամը 20:00-ին

Այսօր` մարտի 23-ին, ավարտվել է թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կամ դաշինքի անդամ կուսակցությունների կողմից ինքնաբացարկի մասին դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը: Սահմանված ժամկետում որևէ կուսակցության, կուսակցությունների դաշինքի կամ դաշինքի անդամ կուսակցության կողմից չի ներկայացվել ինքնաբացարկի դիմում:

ԿԸՀ-ն ներկայացրել է քվեաթերթիկների նմուշները և բավարարել պատգամավորի մի խումբ թեկնածուների ինքնաբացարկի դիմումները
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեաթերթիկների նմուշները և բավարարել պատգամավորի մի խումբ թեկնածուների ինքնաբացարկի դիմումները

Սահմանված ժամկետում ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուներից ինքնաբացարկի դիմում են ներկայացրել 52-ը:

ԿԸՀ-ն ներկայացրել է քվեաթերթիկների նմուշները և բավարարել պատգամավորի մի խումբ թեկնածուների ինքնաբացարկի դիմումները
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեաթերթիկների նմուշները և բավարարել պատգամավորի մի խումբ թեկնածուների ինքնաբացարկի դիմումները

4704 | 0
Facebook