Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Թող բնական աղետները շրջանցեն մեր երկիրը, մեր կանխատեսումները լինեն միայն բարենպաստ. մարտի 23-ը Օդերևութաբանի համաշխարհային օրն է». Գ. Սուրենյան

11:15, հինգշաբթի, 23 մարտի, 2017 թ.
«Թող բնական աղետները շրջանցեն մեր երկիրը, մեր կանխատեսումները լինեն միայն բարենպաստ. մարտի 23-ը Օդերևութաբանի համաշխարհային օրն է». Գ. Սուրենյան

Մարտի 23-ը Օդերևութաբանի համաշխարհային օրն է:
     Շնորհավորում եմ իմ բոլոր կոլեգաներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ, ցանկանում եմ նրանց քաջառողջություն, նորանոր հաջողություններ աշխատանքային բնագավառում: Թող բնական աղետները շրջանցեն մեր երկիրը, մեր կանխատեսումները լինեն միայն բարենպաստ օդերևութաբանական երևույթների վերաբերյալ, իսկ եթե նույնիսկ լինեն վատ կանխատեսումներ, թող դրանք չարդարանան:

Սկսած 1961 թվականից՝ մարտի 23-ը համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության անդամ, աշխարհի 188 երկրում նշվում է որպես համաշխարհային օդերևութաբանական օր՝ պայմանավորված 1950 թվականի այդ օրը Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կոնվենցիայի գործողության մեջ մտնելու հանգամանքի հետ։ Արդեն 12-րդ տարին է` Հայաստանում այդ օրը նշվում է որպես օդերևութաբանի օր՝ համաձայն կառավարության համապատասխան որոշման։
     2016 թվականին այդ օրվա համար ընտրվել է «Ավելի շոգ, չորային, խոնավ հայացքով` ապագային» նշանաբանը և դա պատահական չէ, քանի որ մոլորակի բոլոր կետերում տեղի են ունենում եղանակի և կլիմայի հետ կապված այնպիսի շրջադարձային և ճակատագրական իրադարձություններ, որ ակնառու է դարձնում Երկրագնդի գլոբալ դիտարկումների և ուսումնասիրման անհրաժեշտությունը։
     Տարերային աղետների 90 տոկոսը այս կամ այն կերպ եղանակային, կլիմայական կամ ջրային ծագում ունեն։ Ցավոք, վերջին տարիներին տարերային աղետների կտրուկ աճի միտում է նկատվում, ինչը չի կարող իր բացասական ազդեցությունը չունենալ բնականոն զարգացման վրա։ Նման իրավիճակը պահանջում է օդերևութաբանական և հիդրոլոգիական սպասարկման նոր, ավելի կատարելագործված տեսակներ։
     Հայաստանում բնության, եղանակի և կլիմայի նկատմամբ ակնադիտարկումներ կատարվել են շատ վաղ ժամանակներում, իսկ առաջին գործիքային դիտարկումները՝ 18-րդ դարի քառասունականներին, Խաչատուր Աբովյանի մասնակցությամբ, երբ կազմակերպվեցին Ալեքսանդրապոլի (Գյումրի, 1843թ.), Էրիվանի (Երեւան, 1844թ.), ապա նաև Նոր Բայազետի (Գավառ, 1890թ.) և Ելենովկայի (Սևան, 1894թ.) օդերևութաբանական կայանները։

3209 | 1
Facebook