Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվայի մարզում տղամարդն սպանել է դստերն ու կնոջը, հրդեհել բնակարանն ու ինքնասպան եղել

17:10, չորեքշաբթի, 22 մարտի, 2017 թ.
Մոսկվայի մարզում տղամարդն սպանել է դստերն ու կնոջը, հրդեհել բնակարանն ու ինքնասպան եղել

Մոսկվայի մարզի Ռամենսկ քաղաքում իրավապահները փորձում են պարզել այս գիշեր տեղի ունեցած ողբերգական միջադեպի պատճառները:
     Հաղորդվում է, որ առավոտյան ոստիկանությունը տեղեկատվություն է ստացել, որ քաղաքի բնակարաններից մեկի հրդեհը մարելուց հետո 50-ամյա տղամարդու, 49-ամյա կնոջ և 26-ամյա աղջկա մարմիններ են հայտնաբերվել` դանակից ստացած վիրավորումներով:
     Նույն բնակարանից հիվանդանոց է տեղափոխվել 77-ամյա տարեց կին. հենց նա է կանչել հրշեջներին:
     Քննության վարկածով` ընտանիքի տղամարդն սպանել է կնոջն ու դստերը, ինչից հետո այրել բնակարանն ու ինքնասպան եղել: Նախնական տվյալներով` տղամարդը հանցանքն իրականացրել է վեճից հետո:
     Հաղորդվում է, որ նա ավիադիսպեչեր է աշխատել մոսկովյան օդանավակայաններից մեկում:

7024 | 0
Facebook