Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

ՀՀԿ-ն Արցախի հարցով փորձում է նախընտրական դիվիդենտներ շահել

20:15, երկուշաբթի, 06 մարտի, 2017 թ.
ՀՀԿ-ն Արցախի հարցով փորձում է նախընտրական դիվիդենտներ շահել
     Ի թիվ այլ եղանակների` ՀՀԿ-ն փորձում է նաև Արցախյան հարցով դիվիդենտներ շահել: Ասում են` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից առաջ Սերժ Սարգսյանի` «Եթե Ադրբեջանը իրավիճակը հասցնի պատերազմականի, մենք մեկ վայրկյան անգամ կանգ չենք առնի կիրառելու մեր զինանոցում եղած բոլոր հնարավորությունները» հայտարարությունը, թերևս, աննախադեպ էր: Նա հստակեցնում էր, որ կիրառելուց առաջ չի պատրաստվում ժամանակ կորցնել ու որևէ մեկից թույլտվություն ստանալ: Ըստ լուրերի, կրկին քարոզարշավի շրջանակներում, ՀՀ ղեկավարությունը հրահանգել է միանգամից պատասխանել հակառակորդի կրակոցներին, չլռել` սրանով ևս սահմանապահ գյուղերի բնակիչներին համոզելով, որ գործող իշխանությունը վստահելի է բնակիչների անվտանգությունն ապահովելու հարցում:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
6167 | 0
Facebook