Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Ի՞նչ է սննդային ալերգիան

21:05, կիրակի, 05 մարտի, 2017 թ.
Ի՞նչ է սննդային ալերգիան
     Սննդային ալերգիաները զարգանում են սննդամթերքում պարունակվող նյութերի ազդեցությունից։ Այդ նյութերը, որպես կանոն, սպիտակուցային բնույթ ունեն։ Նորածինների մոտ օրգանիզմի զգայունություն կարող է առաջանալ կովի կաթի նկատմամբ: Այնուհետև, երեխայի մեծանալու ընթացում օրգանիզմը կարող է արձագանքել այնպիսի սննդանյութերի դեպքում, ինչպիսիք են ձուն, ձուկը, գազարը, ցիտրուսները (կիտրոն, ելակ, մորի և այլն): Օրգանիզմի զգայունությունը հեշտությամբ է զարգանում սննդում օգտագործվող դեղին և կարմիր գույն պարունակող բուսական նյութերից։ Սննդային ալերգիայի զարգացմանը նպաստում են նաև ստամոքսաաղիքային համակարգի վարակային և բորբոքային հիվանդությունները, ճիճվային և պարազիտային ինվազիաները, այսինքն այն ախտաբանական վիճակները, որոնք թուլացնում են լորձաթաղանթների պատնեշային ֆունկցիան։ Սննդային ալերգենի ընդունումից հետո հյուսվածքային ռեակցիաների զարգացման հիմնական տեղը մարսողական համակարգի լորձաթաղանթն է։ Հիվանդության առաջին ախտանիշների ծագման ժամկետը կարող է տարբեր լինել։ Զգայունության գաղտնի շրջանը սովորաբար տատանվում է մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ։ Ստամոքսաաղիքային համակարգի ախտահարման տարատեսակներից է սուր ալերգիկ գաստրիտը, որն առաջին հերթին արտահայտվում է ստամոքսի խանգարումներով։ Ալերգիա առաջացնող սննդի ընդունումից մի քանի րոպե կամ մի քանի ժամ հետո սկսվում է սրտխառնոց, առատ թքարտադրություն, իսկ որովայնի շրջանում առաջանում են ցավեր: Սննդային ալերգիայիան հայտնաբերվում է էնդոսկոպիկ հետազոտությամբ, ինչպես նաև արյան քննությամբ։ Սննդային ալերգիայի բուժման համար կարևոր նշանակություն ունի սննդային ալերգենի հայտնաբերումը և նրա բացառումը սննդից։
13502 | 0
Facebook