Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ավարտվեց երթն ի պաշտպանություն «Հաց բերող»-ի. Շահեն Հարությունյանը նստացույց է հայտարարել

20:55, երկուշաբթի, 27 փետրվարի, 2017 թ.
Ավարտվեց երթն ի պաշտպանություն «Հաց բերող»-ի. Շահեն Հարությունյանը նստացույց է հայտարարել

«Սասնա ծռեր» խմբի գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանին, ում անվանում են «Հաց բերողին», ազատ արձակելու պահանջով երթի մասնակիցներն արդեն վերադարձե են Ազատության հրապարակ: Երթի կազմակերպիչներից Շահեն Հարությունյանն իր համախոհների հետ անժամկետ նստացույց է սկսել Ազատության հրապարակում:

«Նա հայտարարել է, որ իրենք շարունակելու են նստացույցը, և ամեն օր ժամը 18:00-ից սկսած երթ են անելու` ի պաշտպանություն «Հաց բերողի»»,:
     Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու հարցով ԱԺ-ում այսօր՝ փետրվարի 27-ին, ընթանում էր ստորագրահավաք: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է խափանման միջոցը փոխելու երաշխավորության տակ ստորագրած 26 պատգամավորներին` Էդմոն Մարուքյան, Նիկոլ Փաշինյան, Զարուհի Փոստանջյան, Ռուբեն Հակոբյան, Ալեքսանդր Արզումանյան, Լյուդմիլա Սարգսյան, Հայկ Խաչատրյան, Նաիրա Զոհրաբյան, Լևոն Զուրաբյան, Արամ Մանուկյան, Միքայել Մանուկյան, Միքայել Մելքումյան, Տիգրան Ներսիսյան, Լևոն Դոխոլյան, Մհեր Շահգելդյան, Հեղինե Բիշարյան, Իշխան Խաչատրյան, Լյովա Խաչատրյան, Վահան Կարապետյան, Հրանտ Դավթյան, Մերուժան Սիմոնյան, Արմեն Ավետիսյան, Էլինար Վարդանյան, Ստեփան Մարգարյան, Վահե Հովհաննիսյան, Արայիկ Աղաբաբյան:

Փաստաթուղթը կուղարկվի ՀՀ գլխավոր դատախազին:

2608 | 2
Facebook