Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ադրբեջանցի զինվորների դիերը դուրս են բերվել «չեզոք գոտուց»

17:35, երկուշաբթի, 27 փետրվարի, 2017 թ.
Ադրբեջանցի զինվորների դիերը դուրս են բերվել «չեզոք գոտուց»

Այսօր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ կողմերի միջև ձեռք բերված լրացուցիչ պայմանավորվածության արդյունքում՝ ժամը 17:00-ի սահմաններում, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների մասնակցությամբ, ավարտվել է չեզոք գոտուց ադրբեջանական գրոհայինների դիակների տարհանման գործընթացը:

Այս մասին հայտնում է Արցախի հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ տարհանման գործընթացն իրականացվել է համաձայն փետրվարի 25-ին ձեռքբերված պայմանավորվածության, այսինքն այնպես, ինչպես սկզբնական շրջանում պնդել է արցախյան կողմը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ չեզոք գոտուց ադրբեջանցիների դիերի դուրս բերման գործընթացը չի իրականացվել Բաքվի մեղքով։

Հիշեցնենք նաև, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել էր փետրվարի 25-ի գիշերը սպանված ադրբեջանցի 5 զինծառայողների անունները: Չեզոք գոտում գտնվել են Աղշին Աբդուլաևի, Շախլար Նազարովի, Թուրալ Ղաշիմլիի, Զուլֆի Գադիմովի և Զաքիր Ջաֆարովի դիերը:

Հավելենք, որ ադրբեջանական կողմը փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը հերթական հարձակումն է կատարել Արցախի Հանրապետության առաջապահ զորքերի վրա և կուրստներ կրելով` հետ է շպրտվել:

6028 | 3
Facebook