Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Միայն Տալին հաղթելու համար արժե ընտրել Յոլյանին». Աժ փոխխոսնակ

16:00, երկուշաբթի, 27 փետրվարի, 2017 թ.
«Միայն Տալին հաղթելու համար արժե ընտրել Յոլյանին». Աժ փոխխոսնակ
     «Երիտասարդ ժամանակ ուրախանում էինք պարոն Յոլյանի հաջողություններով: Հիշում եմ` ՀՀ-ում Միխայիլ Տալին հաղթեց. մենք բոլորս ցնցված էինք»,- ելույթն այսպես սկսեց Աժ պատգամավոր Արմեն Մխիթարյանը` խոսելով Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածու Լևոն Յոլյանի մասին: ԱԺ փոխխոսնակ Շարմազանովը շարունակեց, որ միայն Տալին հաղթելու համար արժե ընտրել Յոլյանին:
     Տեղեկացնենք, որ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Լևոն Յոլյանը շախմատի գծով միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում ունի:
     Հիշեցնենք` ՀՀ նախագահն առաջարկել է ՎՊ նախագահ նշանակել Լևոն Յոլյանին: Խորհրդարանը ՎՊ նախագահին ընտրում է փակ քվեարկությամբ, որը տեղի կունենա վաղը:
     ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հայտարարեց. «Այո, շատ լավ մարդ է, ձեր մեջ էլ կան լավ մարդիկ, որ իրենց գործը չեն անում: Նա պետք է կարողանա մարտահրավերների դեմ պայքարել, իսկ դուք այլ բաներից եք խոսում: Մեր երկիրը գնում է կոռուպցիոն զարգացման ճանապարհով. սրա մասին չխոսել ու չդարձնել հիմնական նպատակ, չեմ պատկերացնում»:
4151 | 1
Facebook