Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ինչքան ուզում եք հեռախոսներ տվեք. կնկարեն ձեր ուզածը, բայց արկղ կգցեն իրենց ցանկացածը». Տ. Ուրիխանյանը` Գ. Սահակյանին

13:00, երկուշաբթի, 27 փետրվարի, 2017 թ.
«Ինչքան ուզում եք հեռախոսներ տվեք. կնկարեն ձեր ուզածը, բայց արկղ կգցեն իրենց ցանկացածը». Տ. Ուրիխանյանը` Գ. Սահակյանին
     «Հարյուրներով, հազարներով, առանձին տեղերում` տասնյակ հազարներով արհեստական տեղահանում է տեղի ունենում ՀՀ քաղաքացիների, որոնց վերագրանցում, վերահաշվառում են հատուկ նշանակության վայրերում` հավանաբար հատուկ հատուցմամբ քվերակություն կազմակերպելու համար: Էլ չեմ ասում ընտրակաշառքների մասին, որոնց վերաբերյալ վեցանիշ և նույնիսկ ավելի թվեր են շրջանառվում: Էլ չեմ ասում տարբեր հիմնարկներում աշխատողների ահասարսուռ վիճակի մասին»,- խորհրդարանում հայտարարեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Գալուստ Սահակյանն ասաց, որ որակյալ ընտրությունները կախված են բոլորից: «Ձեր ասածի մեջ ես ինչ-որ բաներ տեսնում եմ: Պետք է յուրաքանչյուրս մեր տեղում մեր միջոցներով կանխենք արատավոր երևույթները: Պետք է այնպես անել, որ նման բաներ չլինեն: Եթե մտածում եք օրենք հնարել` դրա դեմն առնելու համար, ներկայացրեք»: Ուրիխանյանն էլ կոչ արեց միջոցներ ձեռնարկել երկիրն ամուր ու կայուն դարձնելու համար: «Ձերոնց հորդորեք, որ ռեյտինգային գզվրտոցի ընթացքում նման միջոցներ չձեռնարկեն. մեկ է` մարդիկ չեն քվեարկելու: Ինչքան ուզում եք հեռախոսներ տվեք ձեռքները, բոլորը գիտեն` կնկարեն ձեր ուզածը, արկղ կգցեն իրենց ցանկացածը»,- դիմելով ԱԺ նախագահին` հայտարարեց պատգամավորը:
4215 | 3
Facebook