Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Օբամային ցանկանում են տեսնել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում. ABC News

14:55, ուրբաթ, 24 փետրվարի, 2017 թ.
Օբամային ցանկանում են տեսնել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում. ABC News

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի ֆրանսիացի համակիրները ցանկանում են, որ նա Ֆրանսիայի նախագահի թեկնածու առաջադրվի: Այս մասին հայտնում է ABC News լրատվականը:

Ակտիվիստները ողջ Ֆրանսիայի տարածքում պաստառներ են տարածել Օբամայի լուսանկարով ու «Օբամա17» գրությամբ: Ստեղծվել է նաև համանուն կայք, որտեղ ստորագրահավաք է անցկացվում, որով Օբամային կհամոզեն առաջադել իր թեկնածությունը:
     «Այն ժամանակ, երբ Ֆրանսիան ցանկանում է զանգվածաբար քվեարկել ուլտրաաջակողմյան թեկնածուի օգտին, մենք դեռ կարող ենք ժողովրդավարության դաս տալ այս մոլորակին` օտարերկրացի նախագահ ընտրելով»,- ասվում է կայքում տեղադրված հայտարարության մեջ:

Հարկ է նշել, սակայն, որ առնվազն մեկ ծանրակշիռ պատճառ կա, որն արգելում է Օբամային դառնալ Ֆրանսիայի նախագահ. Ֆրնասիայի նախագահը պետք է ֆրանսիացի լինի:

8050 | 0
Facebook