«Ֆեմեն» շարժման ակտիվիստն ընդհատել է Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենի մամուլի ասուլիսը` նվիրված իր արտաքին քաղաքական ծրագրին:
Մերկ կրծքով կինը վանկարակել է` «Մարին` կեղծ ֆեմինիստ»: Ակտիվիստուհուն դուրս են հանել դահլիճից, որտեղ լրագրողներից բացի 42 երկրի ներկայացուցիչներ են ներկա եղել: Նախագահի թեկնածուն շարունակել է իր ելույթը:
Նշվում, որ Մարին Լե Պենը հայտարարել է Եվրոպական միության գործունեության դադարեցման անհրաժեշտության մասին: Ըստ նրա` ԵՄ-ը «բյուրոկրատական հրեշ է, որ ավելի աննշան է դարձնում Ֆրանսիայի դերն ու հեռացնում է նրան աշխարհից»:
Մարին Լե Պենը ողջունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` փոփոխություններ մտցնելու ձգտումներն ու հայտարարել է, թե Ռուսաստանն առանցքային դերակատար է, որ կարող է «խաղաղ հանգրվանի հասցնել գլոբալիզացիայի գործընթացը»: